«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 
  • «ՈՒեմբլի». հրավիրված  կողմը մեկն է

    «ՈՒեմբլի». հրավիրված կողմը մեկն է

    03.05.2013| 12:31
    Եվրոպայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերն էլ կայացան: Խոստովանենք` տնային հանդիպումներում ձեռք բերած առավելությունը չպահպանելու համար խոշոր հաշվով բացառիկ անտաղանդ պիտի լինեին գերմանական թիմերը, որքան էլ մրցակիցները համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբներն էին: Սակայն սրա հետ մեկտեղ ասել, թե անակնկալի գործոնն իսպառ բացակայում էր, սա էլ մի յուրօրինակ շանտղություն կլինի: Բարձրակարգ ֆուտբոլային ակումբների հանդիպումներում մեկ անգամ չէ, որ եղել են բացասման բացասման դեպքեր: Ընդ որում, օրինակի հետևից շատ հեռու չգնանք` կիսաեզրափակիչ զույգեր կազմածներից թեկուզ միայն «Բարսելոնին» հիշելով, սակայն, մասնավորապես, կատալոնյան ակումբն էն օյինը չդրեց գլխներիս, որ էս սևավոր սրտով մի հատ էլ պատմության էջերը թերթենք:
  • Արոնյանը Ալյոխինի մրցաշարի հաղթող

    Արոնյանը Ալյոխինի մրցաշարի հաղթող

    01.05.2013| 21:56
    Ավարտական տուրում սպիտակ խաղաքարերով տանելով հաղթանակ Վաշե-Լագրավի նկատմամբ` Լեւոն Արոնյանը հավաքեց հինգուկես միավոր ու հռչակվեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուս մեծանուն շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարի հաղթող:
  • Արոնյանն երրորդն է

    Արոնյանն երրորդն է

    30.04.2013| 22:28
    Սանկտպետերբուրգյան մրցաշարի այսօրվա տուրը նորից խաղաղ ընթացք ունեցավ Լեւոն Արոնյանի համար, ում մրցակիցը սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Ֆրեսինեն էր: Խաղաղ ընթացք են ունեցել նաեւ մյուս պարտիաները` բացառությամբ Վաշե-Լագրավ-Վիտյուգով դիմակայության, որտեղ ռուս գրոսմայստերը հաղթանակ է տոնել:
  • «Շիրակն» ավելի  մոտեցավ  չեմպիոնությանը

    «Շիրակն» ավելի մոտեցավ չեմպիոնությանը

    30.04.2013| 12:02
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 39-րդ տուրում նույն 2:0 հաշվով վստահ հաղթանակներ տարան թե առաջատարը` Գյումրու «Շիրակը», թե երկրորդ տեղում ընթացող «Միկան»: Երկուսն էլ` սեփական հարկի տակ: Հաղթանակը գյումրեցիներին հնարավորություն տվեց պահպանելու «Միկայից» ունեցած հինգ միավորի տարբերությունն ու ավելի ռեալ հավակնելու չեմպիոնական կոչմանը: Միայն ավելացնենք, որ «Շիրակի» մրցակիցն այս առաջնությունում չափազանց վատ հանդես եկող «Բանանցն» էր, «Միկայինը»` «ՈՒլիսը»:
  • Մարտեր, որտեղ «թափառում» են մեծ փողեր

    Մարտեր, որտեղ «թափառում» են մեծ փողեր

    30.04.2013| 12:01
    Հանգստյան օրերին համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտը երկու փայլուն մարտ պարգևեց մարզաձևի սիրահարներին: Երկուսն էլ չեմպիոնական գոտու համար էին, երկուսն էլ առանձնակի քաշ ու կշիռ ունեցող վարկածներում: Բրուքլինյան երեկոն թեև առաջին համար էր դիտում WBA և WBC վարկածներով առաջին կիսամիջին քաշային կարգում Թենի Գարսիա-Զաբ Ջուդա մրցամարտը, սակայն եկեք սկսենք երկրորդից, որտեղ WBO վարկածի միջին քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Պիտեր Քուիլինը գոտին պահպանելու համար մարտի էր ելել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Ֆեռնանդո Գերերոյի հետ, մարզիկ, ով չեմպիոնի նման վառ արտահայտված պանչեր է. 25 մարտից 19-ն ավարտել է նոկաուտով:
  • Ճակատագիրն ո՞ւմ կտա  նախապատվությունը

    Ճակատագիրն ո՞ւմ կտա նախապատվությունը

    30.04.2013| 11:59
    Այսօրն ու վաղը վերջնականապես պատասխան կտան, թե որոնք են լինելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես գալու իրավունք ձեռք բերած երկու թիմերը, թեպետ կարծես թե անցած շաբաթն արդեն իսկ տվել է հարցի սպառիչ պատասխանը: Ախր, մի կողմից` չափազանց տպավորիչ են իսպանական թիմերի խոշոր հաշվով կրած պարտությունները, սակայն, մյուս կողմից էլ, մարդս չի կարող ապրել առանց հրաշքի ակնկալիքի: Հասկանալի է, որ իրենց հզոր կազմակերպված խաղով ու հաղթելու անկոտրում կամքով մեր օրերի «Բավարիան» միանշանակ «Բավարիա» է, Դորտմունդի «Բորուսիան» էլ` «Բորուսիա», բայց դե, ուղտն ինչքան էլ ընկած լինի, կաշին, ժողովրդական իմաստության հավաստմամբ, մի իշաբեռ կլինի: Կարծում ենք` լրացուցիչ բացատրության կարիք չկա, որ «ուղտ» պայմանական անվան տակ նկատի ունենք «Բարսելոնն» ու «Ռեալը»:
  • Արոնյանի հերթական ոչ-ոքին

    Արոնյանի հերթական ոչ-ոքին

    29.04.2013| 21:09
    Փարիզից Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի մասնակիցներն արդեն հասցրել են երկու պարտիա խաղարկել: Երկուսում էլ Լեւոն Արոնյանը վաստակել է կես միավոր: Մրցակիցներն եղել են անգլիացի Ադամսն ու ռուս Վիտյուգովը:
  • Կազանից մեդալների ակնկալիքներ ունենք

    Կազանից մեդալների ակնկալիքներ ունենք

    29.04.2013| 14:48
    Այս տարին հագեցած է լինելու ուսանողական և դպրոցական մարզական խաղերով, որոնց մասնակցելու են նաև հայ մարզիկները։ Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ին կանցկացվի համաշխարհային ուսանողական 27-րդ ունիվերսիադան։ ՈՒսանողական մարզական խաղերում ընդգրկված են ռեկորդային թվով՝ 27 մարզաձևեր (բադմինտոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, թաթարական ըմբշամարտ (կուրեշ), ջրագնդակ, վոլեյբոլ, ակադեմիական թիավարություն, բայդարկա և կանոե, ձյուդո, աթլետիկա, սեղանի թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, ջրացատկ, ռեգբի, սամբո, գեղալող, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն, թենիս, ծանրամարտ, սուսերամարտ, շախմատ, ֆուտբոլ, մականախաղ)։
  • Մեսի` նոր բնագիծ

    Մեսի` նոր բնագիծ

    28.04.2013| 04:05
    Բիլբաոյի «Աթլետիկի» հետ վերջին հանդիպումում գրավելով մրցակցի դարպասը` Լիոնել Մեսին դարձավ նոր ռեկորդի հեղինակ, որը մինչ այդ պատկանում էր Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Խոսքը գնում է մեկ մրցաշրջանի ընթացքում մրցակցի խաղադաշտում խփած գոլերի մասին: Բասկերի հետ խաղում Մեսին արտագնա հանդիպումներում խփեց քսանչորսերորդ գոլը:
  • Տիեզերական պայթյուններ եվրոպական ֆուտբոլում

    Տիեզերական պայթյուններ եվրոպական ֆուտբոլում

    26.04.2013| 12:56
    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերն անակնկալ վերջաբան ունեցան: Չէ, նկատի չունեմ արդյունքը, որ հավասարապես և՛ սպասելի էր, և՛ նույնքան անսպասելի: Նկատի ունեմ դրանցում արձանագրված հաշիվը: Ինչ` ինչ, բայց որ գերմանական թիմերն այսօրինակ խայտառակ պարտության կմատնեն իսպանականի հետ մեկտեղ համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբներին, չեմ կարծում, թե որևէ մեկի մտքով կանցներ: Եղածն իսկապես աներևակայելի է: Իր թողած տպավորությամբ այն նույնիսկ ավելին էր, քան գիշերվա տեսած ամենասարսափելի երազը: